▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի փոխքաղաքապետը ինքնագլդորով՝ «սամոկատով» Պարոնյանով իջնում էր․․․

Լրագրող Վահե Մակարյանը գրում է․  «Ավինյան, քիչ առաջ տեղակալդ՝ Սուրեն Գրիգորյանը, Պարոնյան փողոցով ինքնագլդորով իջնում էր ներքև։

Ասում եմ՝ ի՞նչ կարգի վատ պիտի լինի տրանսպորտի վիճակը, որ Երևանի փոխքաղաքապետը նախընտրի էս շոգին սամոկատով տեղաշարժվել: Կամ էլ էն կարգի վատ են ճանապարհների վիճակը, որ չի ուզում մեքենայով երթևեկել, իսկ հեծանիվ էլ չի քշում, որովհետև ինչ-որ մեկը հեծանվորդների համբավն էլ «ապականեց» կամ ուրիշ մի պատճառով, չգիտեմ, ֆանտազիաս էսքանի հերիքեց:

Ափսոս, չհասցրի նկարել։ Բայց դու իրեն ասա՝ թող, ամեն դեպքում, զգույշ լինի, որովհետև Երևանի փողոցները բացարձակ հարմարեցված ու անվտանգ չեն ինքնագլդորով երթևեկելու համար, իսկ Պարոնյան-Լեո խաչմերուկը հատկապես վտանագվոր է, որովհետև քաղաքում մարդ կա, որ պոպուլիստաբար հեծանիվ քշելուց բացի հիմնականում հսկայական ավտոշարասյամբ է երթևեկում ու նենց վայրենավարի ա անցնում, որ չի նայի՝ փոխքաղաքապետ ա, հղի կին ա, թե շարքային հպարտ քաղաքացի՝ կտա վրայով կանցնի ու պատասխան չի տա»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին