▲ Դեպի վեր

Շաբաթ, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Երևանի դպրոցներից մեկից, ծեծկռտուքի հետևանքով, գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկից, ծեծկռտուքի հետևանքով, գանգուղեղային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա երեխա


Մարտի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, ով այնուհետև «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը նույն դպրոցի 14-ամյա աշակերտներից է, որը վնասվածքը ստացել է թիվ 124 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ նրա 13-ամյա համադասարանցին ձեռքով հարվածել է նրա դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ում հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին