▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի այս տարվա ամենաօրիգինալ տոնածառը, որն արդեն չկա

Դեկտեմբերի 15-ին Դավիթաշեն վարչական շրջանում VW Golf Club Armenia-ի ներկայացուցիչները՝ Դան Սարգսյանի, Վարդան Պետրոսյանի, Գագո Մանուկյանի, Հուսո Առաքելյանի, Լևոն Միրզոյանի, Արմեն Ավոյանի և Վահե Ավագյանի գլխավորությամբ, կազմակերպել են փոքրիկ ֆլեշմոբ: Դրա շրջանակներում կազմակերպիչներն իրենց մեքենաներն այնպես են կայանել, որ ընդհանուր տոնածառի տեսք է ստացվել, իսկ մեքենաների լույսերն ամբողջացրել են ամանորյա պատկերը: Նշենք, որ տեսանյութում երևում է թռչնի բարձրությունից նկարահանած պատկերը:

/filemanager/uploads/2019/12/week-4/tonacar.jpg

Ավելացնենք, որ VW Golf Club Armenia-ն հաճախակի է կազմակերպում նման հետաքրքիր միջոցառումներ և  ունի ավելիք քան 700 անդամ:

 

Տեսանյութը Asekose.am-ին է տրամադրել VW Golf Club Armenia ակումբը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին