▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Երևանի ավագանու անկախ անդամի արձագանքը  Asekose.am-ի հրապարակմանը

Երևանի ավագանու անկախ անդամ Գրիգ Հարությունյանն արձագանքել է  Asekose.am-ի հրապարակումներից մեկին ու նշել հետևյալը․

«Անդրադառնալով Asekose.am-ի նախօրեին տարածած նյութին, կապված իմ կնոջ հետ, որը առնչվում է' մոդել, բլոգեր, ՀԿ նախագահ, Անիտա Հարությունյանին, տալիս եմ պաշտոնական հերքում և վստահեցնում եմ, որ եղածը թյուրիմացություն է ու իմ կինը ոչ-մի հայհոյանք էլ չի արտաբերել, բացառությամբ տվյալ անձին անվանելով անբարոյական, որը հայհոյանք չի համարվում և արտահայտությունը բխել է վերոհիշյալ անձի անվայել պահվածքին ի պատասխան։

Համոզված եմ, Ձեր լրատվական կայքը կընդունի իմ դիրքորոշումը եվ ըմբռնումով կմոտենա վերջինիս։

Հարգանքներով, Երևան քաղաքի անկախ ավագանու անդամ ' Գրիգոր Հարությունյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին