▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի անունը ամեն օր չի հնչում Փարիզի սրտում»

Անահիտ Օրդյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Հպարտությունն էն մասին է, երբ Փարիզի լեգենդար Օլիմպիա համերգասրահում հռչակավոր Մելոդի Գարդոն ներկայացնում է ուղեկցող երաժիշտներին ու անուն առ անուն հնչեցնում 4 հայկական ազգանուն՝ նշելով, որ Երևանից են ճամփա կտրել հասել, որ Հայաստանի Կամերային Նվագախմբից են, ու դահլիճը թնդում է ծափերից։ Մշակույթ լուսաբանող լրագրողներ ու մամուլի մարդիկ, շրջանառեք այս լուրերը, թմբկահարեք ամեն նման ձեռքբերում. Երևանի անունը ամեն օր չի հնչում Փարիզի սրտում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին