▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանից պահանջել են ներողություն խնդրել

Օրերս, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան հրավիրված էր Կոսովո` մասնակցելու օդանավակայանի նոր տերմինալի բացման արարողությանը, իր ելույթում ասել էր, «Թուրքիան Կոսովո է, Կոսովոն` Թուրքիա»:Տեղեկացնում է  Ermenihaber.am-ը:

Այդ արտահայտությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Սերբիայում: Սերբիայում Թուրքիաի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն և տեղեկացվել պաշտոնական Բելգրադի դժգոհության մասին: Սերբերը Անկարայից պահանջել են ներողություն խնդրել Էրդողանի խոսքերի համար: Բելգրադում Թուրքիայի դեսպանն Էրդողանի` Կոսովոյում ունեցած ելույթի տեքստի թուրքերեն և անգլերեն տարբերակները փոխանցել է սերբական իշխանություններին` խնդրելով ուշադրություն դարձնել ամբողջ տեքստի վրա:

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչին և փոձել պարզաբանումներ տալ կատարվածի առնչությամբ: Դավութօղլուն իր սերբ պաշտոնակցին բացատրել է, որ Էրդողանի այդ արտահայտությունը թյուրընկալման տեղիք է տվել, քանի որ կտրված է ներկայացվել խոսքի ամբողջական տեքստից: Իսկ իրականում Էրդողանը որպես մտերմիկ ու ջերմ խոսք է ասել հյուրընկալող Կոսովոյի հասցեին: 

«Երբ Բելգրադ գանք, նույնն էլ Բելգրադում կասենք, որ Սերբիան մեր երկրորդ տունն է», - ասել է Դավութօղլուն` մեղադրելով ազգայնական շրջանակներին Թուրքիայի վարչապետի խոսքի իամստն աղավաղելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին