▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ վկային բաց են թողել ոստիկանության բաժնից, նա երկու օր արյուն է միզել. hetq.am

hetq.am-ը գրում է, որ 21 տարեկանում ձերբակալված Արեն Չատինյանին Սիրակ Մարտիրոսյանի սպանության մեջ մեղադրելու հիմքում սպանվածի հեռախոսից իր քարտով կատարված զանգն է դրվել և Արենի բարեկամ վկայի ցուցմունքն ու առերեսումն է, որտեղ վկան նշել է, որ Արենը սպանության գիշերը եկել է իր մոտ ու ասել, որ մարդ է սպանվել: Սակայն դատավարության ժամանակ նույն վկան (անունը չենք հրապարակում-հեղ.) ցուցմունք է տվել, որ 2 օր իրեն պահել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, ենթարկել բռնության ու կորզել Արենին մեղադրող ցուցմունք: «Հետքի» հետ զրույցում Արենի մայրը պատմել է, որ երբ իրենց բարեկամ վկային բաց են թողել ոստիկանության բաժնից, նրա ընտանիքի պատմելով, երկու օր արյուն է միզել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին