▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ռուսաստանը վերականգնի ԽՍՀՄ-ը, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան․ Ժիրինովսկի

 

Երբ որ Ռուսաստանը վերականգնի նախկին ԽՍՀՄ-ի սահմանները, ոչ Ղարաբաղը կլինի և ոչ էլ՝ Ադրբեջանը: Ռուսական կրեմլամետ «Царьград» հեռուստաալիքով հեռարձակվող «Чай с Захаром» հաղորդման ժամանակ  նման հայտարարություն է արել Ռուսաստանի Լիբերա-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: 

«Օրինակ Ղարաբաղը, նրանք երբեք չեն լուծի այդ համակարտությունը։ Մշտական պատերազմ կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Երբ մենք վերցնենք բոլորին, խնդրեմ, չի լինի ո՛չ Ղարաբաղ, ո՛չ Ադրբեջան․ կլինի Բաքվի նահանգ և Երևանի։ Ինչպես թագավորի օրոք, և վերջ։ Անվտանգություն կա, կենսապայմանների լավացում կա, հեռանկարներ կան։ Իսկ մշակույթ, ստեղեծ։ Բոլորը կանցնեն ռուսերենի։ Բոլորը կմոռանան իրենց գրողներին և մնացած ամեն ինչ»,-ասել է Ժիրինովսկին։

Ժիրինովսկին ասել է նաև հետևյալը.

«Հենց Ամերիկան նրանց դուրս թողի իր ազդեցության գոտուց, նրանք կխնդրեն։ Նրանք երազում են վերադառնալ։ Խորհրդային միության օրոք նրանք ավելի լավ էին ապրում․․․ խորհրդային կոմունիստները կերակրում էին նրանց» ։շ

Տեսանյութը դիտել` 15-րդ րոպեից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին