▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Ռոբերտ Քոչարյանն ավարտեց իր պաշտոնավարման ժամկետը, այլևս նախագահ չունեցա

Ես այդ ժամանակ դեռ դպրոցական էի: նույնիսկ մեր ընտանիքը չէր ապրում Հայաստանում ու ես դեռ մաքուր հայերեն չգիտեի: Սակայն անկեղծորեն հպարտության մի եզակի պահ ապրեցի, որ հայ եմ, երբ տեսա մեր նախագահի ելույթը ՄԱԿ-ում: Դա հեռավոր 1998թ. էր: Այդ սեպտեմբերյան օրվանից հետո ես սիրում էի ռուս ընկերներիս մոտ հպարտությամբ ասել, որ Պուտինը մեր նախագահն է, սակայն Քոչարյանն իմ նախագահն է:

Հիմա այս ամենը հիշում եմ այսօր, երբ արդեն պատմության գիրկն ուղարկվեց Աստանայի հանդիպումը, որ մեր համար «թղթե շերեփի»  հերթական դրսևորումն հանդիսացավ ու կմնա պատմության մեջ որպես Հայաստանի ներկայիս իշխանությունների խոշորագույն ձախողումներից մեկը: Այսօր ես էլի իմ ռուս ընկերներին ասում եմ` Պուտինը մեր նախագահն է: Սակայն ավաղ չեմ կարող ասել` Սարգսյանն իմ նախագահն է, ով միայն ՀՀԿ երիտթևում կարող է հոխորտալ Նազարբաևի հասցեին, ներքին լսարանի համար նախատեսված «էժանագին շոու» բեմադրելով Ծաղկաձորում, իսկ տեղում դառնալ «համավոր նորահարս»: Կարող եմ ասել` Պուտինը մեր նախագահն է, իսկ Քոչարյանը իմ նախագահն էր մինչև 2008 թվականը, որից հետո, երբ նախագահ Քոչարյանն ավարտեց իր պաշտոնավարման ժամկետը, ես նախագահ չունեմ:

Հարություն Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին