▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ պետք է քնից արթնանանք...

Մի տարի էլ անցավ...

Ժամանակակից ինքնագովազդն ունի մի այսպիսի մասնագիտական պահանջ.

<< Անձերի կամ իրադարձությունների վերաբերյալ որքան գունեղ ու ցինիկ ես աղմկում,նույնքան բարձրանում է ինքնագովազդի արդյունավետության աստիճանը >>:

Ըստ որում,մտահոգիչ չպետք է համարել այն,թե արդյունավետություն ասվածն ինչ տարբերանշան կունենա՝ բացասակա՞ն,թե՞ դրական:Ոմանք պնդում են,որ ինքնագովազդի հարցում երբեմն բացասականն ավելի արդյունավետ երանգներ է շնորհում,քան դրականը:Ստացվում է,որ որքան մեծ թվով մարդիկ են քեզ պատվում հայհոյանքներով,նույնքան արդյունավետություն է ձեռք բերում քո ինքնագովա՞զդը:

Մնում է ասել,որ, իրոք,էս նոր-դարը լրիվ ցնդել է:

Ցավալին այն է,որ մարդկության՝ բացասականի հանդեպ ունեցած հակումն ավելի շահութաբեր ցուցանիշեր է ապահովում,քան գեղեցիկի ու բարու հանդեպ մի ամբողջ կյանք քարոզվող գաղափարախոսությունը:

Մարդն ապրում է իր իսկ ստեղծած գորշության մեջ,մինչև իսկ հրաշալի գիտակցելով այդ գորշ ապրելակերպի հիմնական պատճառներն ու դրանց ակունքները,բայց և,անվերապահորեն, նախընտրում է հենց այդ ուղղությունը:

Ստացվում է,որ մարդկային բանականությունն ինքն իրեն չճանաչելու՞ շնորհ է...

Հարգելինե՛րս,ցավոք, աստիճանաբար պակասում են <<հները >>... Նրանք,ովքեր ապրեցին իրական արժեքների արդյունավետության ու նվաճումների ներքո:Այդ արժեքային համակարգը ծնեց նոր հերոսներ,զորավարներ ու հաղթանակ:Եվ նրանց բոլորի << ինքնագովազդը >> էս երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրվելու,անշահախնդիր սիրո ու հավատարմության պատվին արժանանալու կոչումն է,հանուն որի կյանքեր զոհաբերվեցին: Եվ Աստված մի արասցե,եթե թշնամին կրկին հոխորտա... Թող փորձի:Դեռ կանք,դեռ ուժեղ ենք:Եվ կան նրանք՝ հետնորդները...

Սակայն այս կարգի անգրագիտության ու գորշության մեջ ևս մի քանի տարի,և վերջնականապես կքանդվեն մեր ազգային ինքնության հիմքերը:Թշնամու դարավոր երազանքներն իրականություն կդառնան՝ հենց մեր թեթև ձեռքերով:Ե՞րբ պետք է գիտակցենք,որ ավելի քան երբևէ, պետք է վերադառնալ ակունքներին:Բոլոր նրանց,ովքեր տառապում են << օտարածին հիվանդություններով >>,որ օգտվելով ստեղծված հարմարավետություններից՝ սեփական անձի բացասական գովազդը որպես շահավետության օրինակ և ուղեցույց են դարձրել,արժանացնենք համընդհանուրի արհամարհանքին ու անտարբերությանը:Ե՞րբ պետք է քնից արթնանանք...

Մի տարի էլ անցավ... Հերթական սպասելիքներով ու լավատեսությամբ շնորհավորում եմ՝ անվերապահորեն հավատալով մեր ազգային իմաստությանն ու արժեքներին:

Լավատեսորեն...

 

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին