▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ ոտքերիդ տակ 103-րդ հարկի ապակե պատշգամբը ճաքեր է տալիս

Չիկագոյի հայտնի Willis Tower երկնաքերի 103-րդ հարկում տեղակայված թափանցիկ պատշգամբը ճաքել է անմիջապես զբոսաշրջիկների ոտքերի տակ:

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ 412 մետր բարձրության վրա գտնվող պատշգամբում այդ պահին 4 մարդ է եղել: Զբոսաշրջիկները պատմել են, որ նախ ճռռոց են լսել, ապա տեսել են առաջացած ճաքերը:

«Դա իմ կյանքի ամենասարսափելի զգացողությունն էր»,-ասել է նրանցից մեկը:

Շենքի ղեկավարությունը, սակայն, պնդել է, որ զբոսաշրջիկների կյանքին վտանգ չի սպառնացել, քանի որ ճաքերը հայտնվել են ամենավերին պաշտպանական շերտի վրա:

«Նման երևույթներ հաճախ են լինում»,- ասել է Willis Tower-ի ղեկավարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ պատշգամբի հատակը բաղկացած է 3 շերտ ապակուց և կարող է պահել մինչև 5 տոննա բեռ:

Willis Tower  երկնաքերը, որի բարձրությունն ավելի քան 442 մետր է, կառուցվել է 1973 թվականին: |Շուրջ 25 տարի այն համարվել է աշխարհի ամենաբարձր շինությունը:  

103-րդ հարկում տեղակայված են 4 ապակե պատշգամբներ:

Տեսանյութը՝ BBC-ի ռուսական ծառայության

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին