▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մոլագարության հասնող ատելությունից օրգազմ են ապրում


Ես այնքան էլ հիացած չեմ Հրաչ Քեշիշյանի գործունեությամբ և, բնականաբար,  նրա համակիրներից չեմ: Չնայած, պետք է խոստովանեմ, որ, այնուամենայնիվ,  նա հաջողությամբ և ժամանակին լրացրել է այն բաց դաշտը այդ բնագավառում, որ ստեղծվել էր տարիներ ի վեր և որոշակի աշխուժացրել է այն, թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես պրոդյուսեր:

Օրեր առաջ նա պետք է մասնակցեր «Ազատություն» ռադիոկայանի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսին և ըստ սահմանված ձևաչափի, ֆեյսբուքյան օգտատերերը ասուլիսի հյուրերին ուղղում են իրենց հուզող հարցերը, որոնց պատասխանները ուղիղ եթերից տալիս է ասուլիսին հրավիրված հյուրը:

Որոշ դեպքերում և հատկապես Հրաչ Քեշիշյանի դեպքում՝ մի խումբ օգտատերերի գրառումները, հարցերը հիշեցնում է խելառների, ցնորվածների գինարբուք կամ գիշատիչների խրախճանք իրենց տափակ, հիմար, ծայրահեղության, մառազմի հասնող հարցերով: Այդ խումբը մշտապես մոլագարության հասնող իրենց ատելությամբ, թույնից և ատելության չափաբաժնի ավելցուկից օրգազմ ապրողների մի զանգված է հիշեցնում…

Հարգանք ու պատիվ ֆեյսբուքյան լրջախոհ, պատկառանքի, հարգանքի արժանի այն օգտատերերին, որոնք մշտապես մասնակցում են իրենց լուրջ գրառումներով, քննարկումներով, թեկուզ քննադատությամբ, բայց կոռեկտության, հարգանքի, էթիկայի նորմերը պահպանելով:

Դա է ճիշտը, դա է այն ճանապարհը, որը կտանի արդյունքի…

Մինչդեռ մյուս՝  ակտիվ հատվածը, քաղաքական որոշ ուժերի չկայացած կամ այդ հողի վրա ձևախեղված, դաստիարակության, էթիկայի, պահելաձևի խիստ կարիք ունեցող կամ ինքնահաստատման լուրջ խնդիրներ ունեցող օգտատերերի մի ստվար զանգված, ըստ սովորության ՙՙ ՖԲ ՚՚ -յան իրենց գրառումներով, քննարկումներով, մեկնաբանություններվ այն դարձնում են խորհրդային տարիների հանրային զուգարան և հիշեցնում այդ զուգարանների պատերի գրառումները…

Եվ ճիշտ արեց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, որ հրաժարվեց մասնակցել այդ խայտառակությանը և լսել այդ վայրահաչությունները, տափակ, ու մշտապես կրկնվող սրամտությունները:
«Ազատություն» ռադիոկայանի պահվածքը ևս զարմանալի էր…Զարմանալի, որովհետև այն դարձել էր մի էժանագին, ինչպես ռեժիսորն է նշում իր ՖԲ-յան էջում …հարգանքի դեֆիցիտի ու անդաստիարակության  դրսևորման, փողոցային մակարդակի քննարկման մի վայր…
Ճիշտ է Հրաչը …յուրաքանչյուրդ իմացեք ձեր տեղն ու, եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ …

Ես կավելացնեի՝ փորձեք ի վերջո ապրել նաև քրիստոնեաբար…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին