▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում են ՔԱՂՔԵՆԻՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՂ ԱՆՀԱՏՆԵՐ

Մեր քաղաքապետարանը հերթական «հանճարեղ» սխալն է թույլ տվել, այս անգամ էլ կապված Էրբունի-Երևան տոնակատարությունների հետ։ Հերիք չէ այս տարի անցկացվելիք միջոցառումների համար բյուջեից հատկացվել է աննախադեպ մեծ գումար, որը տեղով բազմաթիվ հարցեր է առաջացնում, դեռ մի բան էլ պարզվել է, որ անգամ այդքան փողով չեն ֆայմել/չեն ուզեցել ընդգրկեն Երևանի անբաժան մշակութային մաս կազմող հեղինակային երգի ժանրը։ Աուտում են հայտնվել այնպիսի մեծանուն երևանցիներ, ինչպիսիք են Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Վախթանգ Հարությունյանը և այլ անվանի հեղինակային երգի կատարողներ, որոնք տարինոր շարունակ գովերգել են մեր քաղաքը, կերտել են նրա լիրիկական կերպարը։ 

Եվ սա այն դեպքում, երբ այլ երաժշտական ու արվեստագիտական ուղղություններին տրամադրվել է 26 հարթակ, հրրավիրվել են ռուսական շոուբիզնեսի ներկյացուցիչներ… բայց ՄԵՐ հեղինակային երգի համար տեղ ու միջոցներ չեն գտնվել։ Ես իհարկե հասկանում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը կգերադասի ունկնդրել Վերա Բրեժնևային ու զմայլվել նրա բարեմասնություններով, քան լսի Հախվերդյանի երգերը, բայց արդյո՞ք դրանք այդքան իրարամերժ են, ինչու՞ միլլիոնանոց քաղաքում մի անկյուն չգտնվեց հեղինակային երգի համար։

Այս ամենը գալիս է նրանից, որ համապատասխան միջոցառումների կազմակերպմամբ զբաղվում են քաղքենիություն կրող անհատներ, որոնց գեղեցիկի մասին պատկերացումը սահմանափակվում է MTV-ի հիթ շքերթով, իսկ լավ երաժշտություն ասվածը՝ Lady Gaga-ով։ Եթե այ կերպ պետք է նշեք մեր քաղաքի տոնը ու այդ պատրվակով միլլիոնավոր դոլարներ ծախսեք, ապա ավելի լավ է խնայեք հարկատուների փողերը, մեզ պետք չեն ձեր գյուղական ակումբի մակարդակի տաշիտուշիները, որոնց պարզապես սնդուսափայլ շխարշով են մատուցում, որպես բարձր արվեստ։

 

ԳՐԱՌՈՒՄԸ ORDINARICUS բլոգից

Տեսանյութը` Ա1 պլուսի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին