Երբ խախտելով օրենքը պաշտպանում են նույն օրենքը... Կարմիր սլաքով նշված է մեքենա, որը տանում են տուգանային հրապարակ այն պատճառով, որ նա կանգնած է մայթին և խանգարում է հետիոտնի ազատ տեղաշարժին:
Դեղին սլաքով նշված է խախտումը արձանագրող պետավտոտեսչության մեքենան, որը նույն կերպ կանգնած է նույն մայթին, որը էլի խանգարում է հետիոտնի ազատ տեղաշարժին....
Համաձայն եմ` վարորդները պետք է պահպանեն երթևեկության կանոնները, սակայն պետավտոտեսչությունը դա պետք է անի առաջին հերթին` օրինակ ծառայելու համար: