▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ առավելությունը տրվում է թաղի խուժանին, գող ու ավարա ավազակին

Հայաստանում մարդկանց արժևորելու ու գնահատելու տարօրինակ չափանիշներ են աշխատում: Գող ու ավազակ մարդը կարող է համարվել հասարակության կողմից հարգված մարդ, իսկ ազնիվն ու խելքովը` որպես մերժելի անձնավորություն: Այս երևույթի առկայությունը մեր երկրում խոսում է հասարակության մեջ համընդհանուր բարոյալքման ախտի գոյության մասին: 
Ե՞րբ են սկսվել այս տարօրինակ երևույթները Հայաստանում: Դրանք, իմ կարծիքով, սկսեցին ի հայտ գալ, երբ երկրում սկսվեց պետական պաշտոնների առևտուրը հեռավոր 70-ական թվականների կեսերին: Մարդիկ, ովքեր չունեին լուրջ մասնագիտական կրթություն, մարդկային պահանջվող արժանիքներ, փողով սկսեցին բարձրագույն պաշտոններ զբաղեցնել և որպեսզի իրենց այնտեղ գտնվելը չհամարվի արտառոց երևույթ սկսեցին ամեն կերպ փնովել ու վարկաբեկել բարձր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժեքները:
Ես ցավով եմ հիշում, թե բարձր ղեկավար պաշտոն ունեցող մի քանի մաֆիոզներ ինչպիսի լկտիությամբ էին արտահայտվում Վիկտոր Համբարձույանի, Պարույր Սևակի և Շիրազի մասին: 
Այդ տարիներին էլ հանրակարթական դպրոցներում ձևավորվեց և մինչ այժմ շարունակվում է լավ սովորող և կարգապահ աշակերտներին մանկական դաժանությամբ հալածելը և նրանց կյանքը թունավորելը: Սա արդեն բերեց նոր որակի երիտասարդության ձևավորմանը, երբ ակնհայտ արհամարհանք է սերմանվում խելոք ու պատրաստված երիտասարդների հանդեպ առավելությունը տալով թաղի խուժանին, գող ու ավարա ավազակներին:

Համլետ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին