▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ անճարությունից լալիս է սիրտս․․․․․

Լենա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ անճարությունից լալիս է սիրտս․․․․․
Երբ 6 երեխաներ ունեցող Ռուզաննայի երազանքը գույն չունի․․․Ինքը երազանք էլ չունի․․․․...Ռուզաննան իր 6 երեխաներին միայնակ է մեծացնում առանց ամուսնու աջակցությամբ սարսափելի տան պայմաներում, եթե կարելի է դա տուն համարել, ավելի ճիշտ նրանք գոմում են ապրում: Ռուզաննայի ամուսինը արդեն երկար ժամանակ է գտնվում է Ռուսաստանում, նրանից ոչ մի նորություն չկա, ոչ էլ ֆինանսապես է աջակցում իր երեխաներին: Ցավոք, վերջերս նրա 7 ամսական փոքրիկ աղջնակին Սեդային մորմն է խայթել հենց իրենց տանր: Քանի որ նա լրիվ միայնակ է իր պայքարում, նա դիմում է բոլորիս աջակցությանը, որպեսզի նա ու իր հրաշք ընտանիքը հաղթանակով դուրս գան այս պայքարից: Եկեք Ռուզաննային միայնակ չթողնենք այս պայքարում և աջակցենք նրանց անապահով ընտանիքին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ սիրելի ընկերներ շատ եմ խնդրում ձեզ եթե կարող եք դուք ամեն մեկդ ձեր լուման ներդրեք , որ մենք բոլորով կարողանանք աջակցել Ռուզաննայի միայնակ անապահով ընտանիքին: Ֆինանսապես ,որպեսզի նրա անգույն երազանքները ու հոգին լուսավորենք:Նա պարզապես երազում է իր տան տարրական պայմանները բարելավելու մասին, նա ընդամենը երազում է իր 6 երեխաներին սննդով և հագուստով ապահովել, իսկ փոքրիկ Սեդային առողջական խնդիրներն կարգավորի , քանի որ ցավոք սրտի նա այդ պայմանները չունի, մենք պետք է նրան ֆինանսապես աջակցենք:Ֆինանսական հարցերով կարող եք ինձ դիմել, կամ էլ Ռուզաննային, նրա հետ կապ կարող եք պահել իր հեռախոսահամարով, ահա այն 077552101:
Հենց որ դուք ձեր գումարները փոխանցեք Ռուզաննային, նա կգնի բոլոր անհրաժեշտ պարագանները,ինչպես նաև կլուծի 7 ամսական Սեդայի առողջական խնդիրները, նա հաստատ ամենաերջանիկ կինը կզգա իրեն ձեր նվերներից և ձեր մեծ սիրուց:Ինչպես նաև, ես բոլորիդ համար մի վիդեոտեսանյութ կպատրաստեմ, որպեսզի դուք համոզվեք, որ ձեր փոխանցած գումարները գտել են իրենց հասցեատերերին:Ի դեպ, Ռուզաննան բնակվում է Արարատի մարզի Եղեգնավան գյուղում»:

 

Տեսանյութը՝ Լենա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին