▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երազում գալիս է մայրիկին…Ի՞նչ խորհրդավոր բան է հաղորդավարուհին երազում ասել մորը

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Մայիսի 9-ին ողբերգական մահով կյանքից հեռացած հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ֆեյսբուքյան էջում կադրեր են հայտնվել նրա գերեզմանից:

Նաիրա Նիազյան անունով համացանցային օգտատերը դրանց կից գրել է հետեւյալը. «Ասում են՝ երազը բացահայտում է մեր անհայտ բնությունը, մեր անհայտ ցանկությունները, որոնք մենք վախենում ենք խոստովանել անգամ ինքներս մեզ: Մեր Արմինեն իր մայրիկին հաճախակի է երազում մոտենում, խորհրդակցում նրա հետ, խնդրում ավարտել այս կամ այն անելիքը՝ ինչպես որ այն ժամանակ: Կադրերում Արմինեի կիսանդրին է: Տիկին Սիլվան Արթուրին պատմել ու փոխանցել է դստեր՝ երազում իրեն հայտնած ցանկության մասին, որը մեկնաբանել է մայրը, իսկ նկարիչ -քանդակագործն իրագործել է : Քանդակից անգամ Մեծ լույս է ճառագում , լույս, որի կրողն էր Արմինեն: Ես շուրջ մեկ շաբաթ է, որ ուզում եմ գրել այս մասին:Դժվար է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին