▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացող խմբակը երեկոյան ողբը շարունակել է ռեստորանում՝ զուռնա-դհոլով. Չախոյան

Երեկ Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացողների մի խմբակ երեկոյան «ողբը» շարունակել է ռեստորանում զուռնա-դհոլի տակ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Հայրենասիրության հենց այս մոդելն է, որ մեր տունը քանդել է։

Երբ հայրենասիրությունը սահմանափակվում է միայն տեսախցիկների առջև ողբալով ու սեղանի շուրջ կենացներ ասելով՝ արդյունքը լինում է այն, ինչ եղավ։

Երբ տեսախցիկների առջև խոսում են պետականաշինությունից՝ զուգահեռ թալանելով բյուջեն, արդյունքը լինում է այն, ինչ եղավ:

Երբ տեսախցիկների առջև խոսում են բանակը հզորացնելուց, իսկ առաջնագիծը կահավորում են կանսեռվի կոկոշներով, արդյունքը լինում է այն, ինչ եղավ:

Հայրենասիրության էս մոդելը տեղ չունի մեր կյանքում, իսկ դրա կրողները՝ հանրային կյանքում»,- գրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին