▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եպիսկոպոս Կճոյանը ԱԺ-ում կատարեց բյուջեի օրհնության արարողությունը

Armcomedy-ին գրում է. Երևան–Դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2015 թվականի բյուջեօրհնեքի արարողությունը: Ավանդույթի համաձայն` բյուջեն օրհնեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` մի քանի անգամ արտասանելով վիշապներից և չար հոգիներից բյուջեն զերծ պահող աղոթքները:

Նավասարդի մամուլի ծառայության պետի տեղակալի օգնականի փոխանցմամբ` 2015-ի բյուջեի համար նախապատրաստվել է յուրահատուկ և բացառիկ մի աղոթք, որը նախատեսված է բյուջեն զերծ պահել ոչ միայն չար ոգիներից, այլև գնաճից և դրամի անհամաչափ արժեզրկումից:

Նավասարդ Կճոյանի վարորդի օգնականը նշել է. «Բյուջեօրհնեքի վրա աշխատել են մեր լավագույն տերտերները և մի քանի կուսակրոն քահանա: Սա աննախադեպ օրհնեք է, որը զուգակցվել է խունկի և խարույկի արարողությամբ հենց ԱԺ ամբիոնի մոտ, ինչը պատգամավորրների աղոթքը ավելի հաճելի և ընդունելի է դարձնում Աստծո ականջին»:

Քրիստոնյա պատգամավորներից Առաքել Մովսիսյանը բարձր գնահատեց բյուջեօրհնեքը և խոստացավ իր աղոթքի մեջ ներառել նաև անկոտրուն կամք երկրի զարգացման համար պայքարի մեջ: «Այո, հենց անկոտրուն կամք, ու կասկածող եմ մանգ գալիս: Թող իրարից անպակաս լինենք: Մենք մեր փայ Աստծուն շատ ենք սիրում», – նշեց Մովսիսյանը:

Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ աղոթքը լուրջ խթան կհանդիսանա երկրի ֆինանսատնտեսական վիճակի առողջացման համար: Ֆինանսերի նախարարության խոսնակ Մայիս Մայիսյանը ասել է. «Գաղափարը տվել է դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր` մեկ մեռելոց էր արանքում ընկնում, մեկ տաղավար տոն: Այժմ ուրախ ենք, որ տնտեսական աճին օգնելու է նաև մեր հոգևոր կորպուսը: Վստահ եմ, որ մեր փայ Աստված հաստատ կգնահատի այս կարևոր քայլը»:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` սա միայն սկիզբն է: «Անկեղծ ասած` մեզ ոգևորեց Տնտեսագիտական համալսարանի օրհնեքը,  որը պետք է զերծ պահի ԲՈՒՀ-ը կոռուպցիայից, պաշտոնական չարաշահումներից և չար ոգիներից», – նշեց կառավարությանը մոտ կանգնած կառավարության խոսնակը:

Իշխանությունը վստահորեն շարունակում է երկրի պետական կառավարման տարբեր ոլորտներոմ ներգրավել հոգևոր ներկայացուցիչներին` մեր փայ Աստծո օգնությունը Հայաստանի հանդեպ մեծացնելու նպատակով:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին