▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՊՀ ռեկտորատի նիստը թեժ է անցել.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախորդ օրը ԵՊՀ-ում տարկետման մասին օրենքին ու դասադուլին նվիրված ռեկտորատի նիստի թեժ պահին սենյակ է մտել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի քարտուղարուհին ու նրա ականջին ինչ-որ բան շշնջացել: Սիմոնյանը զարմացած հայացքով նայել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ուսանողների պայքարին սատարող Վահրամ Դումանյանի կողմը ու թե` պարոն Դումանյան, Ձեզ վարչապետն է հարցնում:

Ըստ նիստի մասնակից մեր աղբյուրի, վարչապետը ցանկացել է «խոսել» Դումանյանի հետ` վերջինիս տված հարցազրույցների եւ արմատական դիրքորոշման հետ կապված: Բանն այն է, որ Դումանյանը մտերիմ է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ԵՊՀ հին կադրերից է, ժամանակին էլ մտերիմ էր ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին