Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք պարագլուխներից Էնվեր փաշայի (ռազմական գործերի նախարար) թոռը` Օսման Մայաթեփեքը, հանդես է եկել ցեղասպանությունը ժխտող հայտարարությունով: Արևմտյան Հայաստանում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նա անվանել է հեքիաթ: Գրում է ermenihaber.am-ը:
Թուրքական «Դողան Հաբեր» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Մայաթեփեքը բառացիորեն կրկնել է ժխտողականության վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզը` ասելով, որ եղել է տեղահանություն, որի ժամանակ երկու կողմերն էլ կրել են ողբերգական կորուստներ: Էնվերի թոռը կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային, որոնք իբր հայերին հրահրել են օսմանցիների դեմ:
«Հայկական 200 հազարանոց բանակը ռուսների հետ կռվում էր թուրքական բանակի դեմ»,- ասել է Մայաթեփեքը` նշելով, որ Օսմանյան կայսրությունում հայերին առաջարկվել էր ինքնավարություն, որը, սակայն, մերժվել էր նրանց կողմից:
Էնվերի թոռը ցանկություն է հայտնել, որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից:
«Մենք էլ, կամաց-կամաց ազատվելով այդ պրոբլեմից, կկարողնանաք կարգավորել հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ: Կկարողանանք միևնույն ժամանակ առևտրատնտեսական և մշակութային կապեր զարգացնել: Հայերը մեծ ժողովուրդ են»:
Նշենք, որ Էնվեր փաշան սպանվել է Միջին Ասիայում խորհրդային զորքերի հետբախումներից մեկի ժամանակ ՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի գլխավորածզորաջոկատի կողմից։