Էնրիկե Իգլեսիասը խոստովանել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր ռուս սիրեցյալի հետ:
Զույգն արդեն 14 տարի է, ինչ միասին է, սակայն ծրագրված հարսանիք չկա:
Վերջերս հարցազրույցներից մեկում երգիչն արտահայտվել է, որ ամուսնության կարիք չկա: «Ես բոլորովին դեմ չեմ ամուսնությանը: Բայց եթե դու երկար ժամանակ մեկի հետ ես, ապա ամուսնությունը ձեզ առավել չի երջանկացնում»:
Երաժիշտը վստահ է, որ Աննայի հետ իր հարաբերություններն անթերի են և չեն պահանջում որևէ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Էնրիկեն ծանոթացել է հայտնի թենիսիստուհու հետ իր տեսահոլովակներից մեկի նկարահանման ժամանակ: