▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էնքան ասացինք` հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

***

«Էնքան ասացինք` հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու հիմա՞ ինչ ասենք` քշի, ինքնագլո՞ր: Մարդը ձեր ասածն արեց` հիմա՞ ինչ եք ուզում: Ինչ ասում եք, լինում ա: Հաղթանակն էլ է լինելու»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

 

***

«Վերստին հայտնում եմ` այն մարդիկ, ովքեր մեր շարքերն են թափանցում` ձեռքներին տարբեր գործիքներ, մեր շարժման հետ կապ չունեն: Թե ինչ են նրանք ուզում, հայտնի չէ, բայց մեր ընթացքը դրա մասին չէ: Դա ուղղակի թշնամություն է, որը հարուցված է դարձյալ այս մարդկանց կոմից և այդ հրահանգը, որը վերածվել է թշնամության, դրա ջանադրաբար իրականացումն էլ է թշնամություն»,- հավաք-քննարկման ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում բոլորին շնորհավորեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:

«Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին»,- նշեց նա:

Անդրադառնալով տարբեր տեսակի խոսակցություններին, որ շարժումը մարում է նա ասաց. «Մի խոսեք Շարժման մարելու մասին: Եկեք մասնակից եղեք, որպեսզի Շարժումը չմարի: Եթե մասնակից չեք, մի խոսեք... Ես բացարձակ որևէ երկյուղ չունեմ: Ինչ տեսնում և լսում եմ, դրա մասին էլ խոսելու եմ»:

***

«Բժիշկը պետք է այնքան ապահովված լինի, որ երբեք գործառնական հարաբերությունները կամ իր այցելուին չդիտարկի` որպես շահի աղբյուր: Եվ նույնն էլ բուժառուն չպետք է կարծի, թե բժիշկը պարտավոր է իր բոլոր ասածներն անել: Բժիշկ-բուժառու հարաբերությունը պետք է լինեն փոխադարձ վստահության հիմքի վրա»,- խոսելով ապագայի Հայաստանի մասին` ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Ուսուցչին բարձր աշխատավարձ չի վճարում, ինչն ամենակարևորն է: Ուսուցիչ չկա, երկիրդ ապագա չունի, որովհետև սերունդ դաստիարակող ու կրթող չունի, որովհետև արժեքների փոփոխություն է տեղի ունենում: Ուսուցիչը իմիջայլոց է մտնելու դասարան: Այո, պիտի բարձր վճարվի նա: Դրանից հետո նոր ատեստավորումը պետք է լինի` որպես խրախուսանք, ոչ թե պայման` այ դու սա կանես, աշխատավարձդ կբարձրացնենք»,- խոսելով ապագայի Հայաստանի իր տեսլականի մասին, նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Անընդհատ ծաղրվում են գյուղն ու գյուղացին: Բայց եթե աչքներս լավ բացենք, կտեսնենք, թե մենք որտեղից ենք սնվում, ոնց ենք սնվում: Այսօր հսկայական հարվածի տակ է գտնվում գյուղատնտեսությունը, իսկ մե՞ր վերաբերմունքն ինչպիսին է գյուղի ու գյուղացու հանդեպ: Եթե գյուղ ա, ուրեմն, ըստ մեր պատկերացման, պետք է ճանապարհները, տները քանդված լինեն, մարդիկ մամուլով, հեռուստացույցով անդադար ծաղրում են գյուղն ու գյուղացուն, սնվում են այդ ծաղրով: Այնինչ մեր երկիրը գյուղատնտեսական երկիր է, բայց նախարարություն չունի: Պարենային անվտանգության խնդիրները ո՞վ է լուծում երկրում: Ո՞ր ոլորտը: Մեր մտքի մեջ ծաղրանքին համահավասար է դարձել գյուղացին: Մեր մեջի եղածներից քանի՞սն են քաղաքում ծնվել մեծացել: Գյուղից ենք գրեթե բոլորս: Մարդուն հարցնում ես` որտեղից ես, ասում է Գյումրիից, ամաչում է ասել` Ազատան գյուղից եմ: Ինչո՞ւ ես ամաչում քո գյուղից: Ամաչում ես, որ ասես` այսինչ գյուղից եմ: Ասա Ազատանից եմ, հետն էլ բացատրի, թե Ազատանը որտեղ է: Ես միշտ էլ ասել եմ` իմ ծնողները գյուղից են եկել: Մեր մտքի մեջ գյուղը արժեք չունի, հովեկություն անելու համար է գյուղը: Շրջանները մեզ համար ռայոն են: Չէ ժողովուրդ, ձեր աշխարհն է ամբողջությամբ, մեր սիրելի աշխահն է գյուղը: Այ սրա համար եմ ասում, մեզ արժեքային փոփոխություն է պետք»,- խոսելով ապագա Հայաստանի իր տեսլականի մասին, ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Մայրաքաղաքում կամ այլուր ի՞նչ է տեղի ունենում այսօր: Համատարած սոցիալական ջարդ, որի նկատմամբ լուռ ենք մենք: Կարմիր գծերով եկան իշխանության, ես չեմ ասում` կարմիր գծերը չպիտի լինեն, ոչ, պետք է լինի կարգավորում: Բայց էդ թանկացումները՞: Դեռ էն մեծ բաները չեմ ասում` ի մասնավորի Արցախը, մեր սահմանազատման-սահմանագծման գործընթացը: Այդ ստերի շարքը գալիս է մինչև մեր սոցիալական կյանք: Մեկին տասը թանկացրել են չէ՞, ո՞վ է ընդվզել, ոչ ոք»,- խոսելով արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին` ասաց Բագրատ Սրբազանը:

***

Բագրատ Սրբազանն այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց. «Առաջիկա օրերին մենք ծրագրել ենք գնալ նաև Վանաձոր։ Ծրագիր ունենք նաև Վարդենիս և Սյունիք գնալու:

Մեր բոլոր հայրենակիցները պետք է իմանան, որ միայն Երևանով չեն սահմանափակվում տեղի ունեցող գործողությունները, այլ տարածվում են ամբողջ Հայաստանի Հանրապետությունով»,- ասել է Սրբազանը:

***

«Ցավալիորեն պետք է անդրադառնամ, որ հատուկ վերաբերմունք կա արցախցիների նկատմամբ, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձ է արվում ճնշել մեր քույրերին և եղաբյրներին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ իշխանությունները գործում են փողոցային տարբեր աստիճանների մեթոդներով և մակարդակներով։

Նա տեղեկացրեց, որ հնչում են նաև արցախցիներին ուղղված խոսքեր, թե բա` ձեզ հյուրի պես պահեք։

Անդրադառանալով Ստեփանակերտի և Մարտունու քաղաքապետերի կալանավորման փաստին՝ Սրբազանն ասաց. «Մարդկանց կյանքը կործանել են, հանկարծ ինչ-որ խնդիրեն են ստեղծում գույքի մասով, պա՞րզ չէ, որ այն ճնշում բանեցնելու նպատակով է»։

***

«Առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարենք նաև մեր մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։ Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի՝ հիմնական իմաստով դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,- հայտարարեց Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում։

***

Հունիսի 3-ին, ժամը 10:00-ին «Սրբազան պայքար» շարժման անդամները Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով կգնան ՀՀ Քննչական կոմիտե:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին