▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էնպես կազմակերպենք, որ ես հասունացած լինեմ․․․ Դավիթ Տոնոյան

էնպես կազմակերպենք, որ ես հասունացած լինեմ․․․ Դավիթ Տոնոյան

Ես կարծում եմ, որ անվտանգության ապահովման հետ կապված մենք լուրջ խնդիր ունենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը վերջերս է 3 տարվա կալանքից հետո ազատ արձակվել։

«Ես թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանն ասում եմ՝ կարող եմ դրա մասնակիցը լինել, բայց ոչ քաղաքական նպատակներով»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական իշխանությունը պատժեց իրեն, Տոնոյանն ասաց․ «Ես գիտեմ՝ ինչու»։

Անդրադառնալով հրթիռների՝ անպիտան լինելուն՝ նախկին նախարարն ասաց՝ հուսով է, որ հրթիռների ստուգման համար նոր փորձաքննություն կնշանակվի․ «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ գնման պահին, թե՛ գնումից հետո, թե՛այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այժմ ընդդիմության կողմն անցնի, Տոնոյանն ասաց․ «Ես այդքան անլուրջ անձնավորության տպավորություն եմ ստեղծո՞ւմ։ Ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու։ Խոսքը իշխանության համար պայքարի մասին է, թե չէ անվտանգային քաղաքականությամբ մեջ 30 տարի եղել եմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին