▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ընդդիմություն, լա՞վ եք, մարսվումա՞ աշխատավարձերը, պարգևավճարները». Անաիս Սարդարյան

Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

«Եվ պետք ա փոքր մի քանի կտոր կա, պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս Հայաստանի այ էս տարածքից՝ դե յուրե, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, էստեղից դուրս ա գալիս, այ էստեղից դուրս ա գալիս սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Եվ ես ուզում եմ ասել, որ արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»,- ասել էր Փաշինյանը:

Սրա վերաբերյալ մի քանի հայտնիներ իրենց խոսքն են ասել:

Մասնավորապես Անաիս Սարդարյանն ինստագրամյան էջում սթորի է արել`գրելով հետևյալը.

«Ընդդիմություն, լա՞վ եք, մարսվումա՞ աշխատավարձերը, պարգևավճարները: Անձրևա հանկարծ դուրս չգաք, հեսա տաքանա օրերը նոր կսկսեք ֆիկտիվ սուտի հավաքները»:

Անաիսը նկատի ունի ընդդիմության լռությանը`ստեղծված իրավիճակի շուրջ:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին