«Հանրապետական կուսակցությունը որևէ լուրջ մրցակից չունի: Հիմնականում ընդդիմադիրները միմյանց դեմ են պայքարում՝ խորհրդարանում հայտնվելու համար: Չեմ տեսնում այն ուժին, որը կկարողանա հավաքել ձայների 54 տոկոսը: Իսկ, եթե 1.5 ամսում հրաշք կատարվի, ա՛յ դա ուրիշ հարց է»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանում մեծամասնություն ամեն դեպքում կկազմի ՀՀԿ-ն, իսկ մյուս տեղերը կբաշխվեն մի քանի քաղաքական ուժերի միջև:
«Կարևորը ոչ թե այն է, թե քանի՞ տեղ կունենան, այլ այն, թե ինչպե՞ս են աշխատելու»:
Անի Կարապետյան