Երգչուհի Էմմիի` Էմմա Բեջանյանի, Asekose.am-ի Pop Art հաղորդմանը տված հարցազրույցը բավական հետաքրքիր էր: Ամեն պարագայում կար անկեղծություն, կամ այդ անկեղծությունը շատ վարպետորն բեմականացվեց: Ինչևէ: Սակայն անկեղծության համար անդրադառնամ մի քանի հարցերի, որոնք քննարկվեցին հարցազրույցի ժամանակ.
ա. «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակն իսկապես տիպիկ, ստանդարտ հայակական տեսահոլովակ է ու ինչպես արդեն հնչել է կարծիք` լիովին «Գոռ-Էլեն» տրամաբանության, մակարդակի ու ճաշակի շրջանակներում տեղավորվող, որտեղ նույն լիրիկական մոտիվացիան է, ինչը որ առ այսօր տիրապետող է մեր շու-բիզնեսի մեջ
բ. Էմիի հնչեցրած կենսագրությանը ծանոթանալու մասով` հակադարձված այն մոտեցումը այս դեպքում լիովին հաստատվեց: Նման կերպ, նման մեծամտությամբ ու ինքնավստահությամբ կարող էր իրեն թույլ տալ խոսել նա, ով ունի ստեղծած արդյունք, և այն միայն պարտությունների շարան չէ` իբրև գագաթ պարտությունների Եվրատեսիլյան խայտառակությունը աչքի առաջ ունենալով. Այստեղ տեղին ենք համարում նշել, որ ծնողներին խորհուրդներ շռայլելու փոխարեն, որոնք ըստ էության համեստության կոչեր էին, ճիշտ կլիներ, որպեսզի Էմմին նախ ինքը հետևեր այդ համեստության կոչերին
գ. Ժյուրիի անդամությունը դեռ չի նշանակում լինել առաջնակարգ.կամ արժանի մասնագետ, այն էլ` Հայաստանի դեպքում: Հայաստանն ինքնին այն մակարդակը չունի, որ նման կարծիք արտահայտելու կամ նման կարծիքի ձևավորման համար անհրաժեշտ հող նախապատրաստելու հարց դրվի: Գուցե Մեծ Բրիտանիայում Իտալիայում նման կարծիք արտահայտելը լինի հիմնավորված, սակայն Հայաստանի համար, դա ասելը առնվազն սնապարծություն է
դ. Անկախ այն հանգամանքից, որ Էմմին ցանկանում է ինքնուրույն ներկայանալ, և եթե դու դուստրն ես տիկին Նադյա Սարգսյանի, ով մեր էստրադային երգարվեստի դասականներից է ու կենդանի դասական, ապա ինչ էլ անես, հասարակությունը քեզ կընկալի, այն էլ երբ դեռ երեսուն տարեկան ես, որպես տիկին Նադյայի դուստր` կապ չունի դրական կլինի կարծիքները այս մասով, թե` բացասական:
Անշուշտ, անձնական կյանքի մեջ լիակատար ազատություն ունի Էմմին ինչպես այդ կյանքով ապրելու, այնպես էլ այն հանրայնացնելու կամ «փակ» պահելու մասով ու դա ողջունելի է: Անձնական տիրույթը դա միայն մարդու սեփականությունն է ու այս իմաստով մենք գովում ենք Էմմիին:
Սակայն այն, որ Էմմին դեռ շատ երիտասարդ է ու ստեղծագործական որոնումների փնտրտուքների մեջ է, դա միանշանակ է, ու ինչպես արդեն հնչեցվեց կարծիքը, նա դեռ պիտի շատ կարդա ուսումնասիրի, ինչը բնական է, քանի որ մարդն ինքը հավերժ աշակերտ է ու մշտապես, եթե հատկապես ստեղծագործող մարդ է, ստեղծագործական որոնումների, փորձարարությունների մեջ:
Ես էլ որպես լրագրող, որպես ստեղծագործող մարդ, ով փորձում է իր ուժերը արձակի մեջ գրականությունում, միշտ որոնումների մեջ եմ, միշտ փորձարարություններ եմ անում ու սա նույնիսկ օրինաչափություն է: