Էմմին նոր կլիպ է նկարում, բա դե գնացեք ու պսսացեք մզզացեք
Վայ երեխեք բա չիմացաք ինչ է սպասվում մեզ: Ուրեմն Էմմին, հա էն Էմմին, որ դիպլոմ էր ստացել անցյալ տարի էս վախտերը` ավարտական դիպլոմ ստացավ է Երևանի կոնսերվատորիայից… Կաշվե կազմով դիպլոմ… Սիրուն դիպլոմ… Ներդիրով դիպլոմ, որի մեջ գնահատականներ են նշված… ստորագրությունները կան քննական հանձնաժողովի նախագահի և ռեկտորի, հա ուրեմն էդ Էմմին, որի համաշխարհային կարգի հիթ «Ծիածանը» բոլորովին անմեղ կերպով վերցրել ու օգտագործել էր այն չար տղա Ջասթին Բիբերը, այ հենց էդ նույն Էմմին հիմա նոր տեսահոլովակ է նկարելու իր, հետաքիքիր է իրոք իր, նոր՝ «Սիրելով հեռանում եմ» երգի հիման վրա… Բա:
Ու սա դեռ ամբողջը չէ երեխեք: Իսկական տեսահոլովակ, պուպուշ տեսահոլովակ, որի ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը։ Իսկ երգը գրել է Արման Ղազարյանը, խոսքերը՝ Սիլվա Հակոբյանը։ Բա տեսնում եք երեխեք ինչքան բարդ բանա աստղ լինելը: Պետք է կլիպ նկարես, երգեր պատվիրես ու երգես, մազերիդ գույնը փոխես, առնվազն Աղավնի ունենաս կողքիդ որպես մենեջեր, անկեղծ եմ ասում հիացած եմ էդ աղջկա աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ, ցանկացած աստղ կերազեր որ Աղավնու պես ջանասեր ու նվիրված աշխատակցուհի ունենար իր թիմում, էդ մենեջերիդ ասես խորհրդավուրության համապատասխան դոզայով հարցազրույցներ տա «Ճ» կարգի սայթերին ու բլոգներին, որ անձիդ շուրջ հետաքրքրությունն ու ինտրիգայնությունը պահպանվի ու քեզ հիշեն որ կաս հայկական «բայղուշ» շոու բիզում:
Էդ հո կատակ բան չի, ոչ էլ Եվրատեսիլ, որ լիքը ձեռքով գնաս, դատարկ ձեռքով հետ գաս: Իսկ եթե անկեղծ արդեն կարելի է հասկանալ` ստանդարտ հայկական կլիպ, լավագույն դեպքում Արամ MP3-ի վերջին հոլովակից ազդված, թեև Արամի հետ, հազար տարի էլ ապրի ու ստեղծագործի, չի համեմատվի Արամն ունի տաղանդ ու ճաշակ առաջին հերթին: Բայց դե Էմմին նոր տեսահոլովակ է թողարկելու: Իսկ վերջին անգամ լավ տեսահոլովակ տեսել ենք Սիրուշոյից հայտնի «Պռե գոմեշը», Շպռոտից ու Ջուսից, որտեղ կար շոու ձայն, ճաշակ ու չկար հայկական ստանդարտ անճաշակ տափակություն: