Ճանաչված հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ արագ խոսելու համար նրան նմանեցրել են ռեփեր Eminem-ին:
«Ո՞վ է ավելի հզոր. Eminem-ը, թե՞ Թինա Կանդելակին: Գործընկերներս զվարճալի հոլովակ են ուղարկել: Մեծ ռեփ-պայքար (հեղինակային ոճը պահպանված է)»,- գրել է Կանդելակին:
Երկու օրվա ընթացքում Կանդելակիի կատակ-հոլովակը Youtube-ում շուրջ 100.000 դիտում է արձանագրել: