▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ելք»-ի գրասենյակը փակվել է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքի մաս կազմող կուսակցությունները, որ նախընտրական փուլում խոստացել էին մեկ կուսակցություն դառնալ, քանի որ նախընտրական դաշինքները, որպես կանոն, հետընտրական շրջանում քանդվում են, այդ ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չեն արել։ Ավելին՝ կարծես գաղափարական առումով նրանք ավելի են հեռացել միմյանցից, քան ընտրությունների շրջանում էին։

Երեկ տեղեկացանք, որ նրանք փակել են Տերյան փողոցում գտնվող «Ելք» դաշինքի գրասենյակը եւ առանձին գրասենյակներ վարձել։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», օրինակ, գրասենյակի տարածք է վարձել Խորենացի-Մաշտոցի փողոցների միացման հատվածում՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի հետնամասում։
Իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ձեռնամուխ է եղել քաղաքական դպրոց հիմնելու գործին, որտեղ մյուս երկու գործընկերները ներգրավված չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին