«Ելք» դաշինքը հրապարակեց իր համամասնական ցուցակը։
Փակ քվեարկությանը մասնակցեց դաշինքից 39 պատվիրակ, յուրաքանչյուր կուսակցությունից՝ 13 անդամ։ Քվեարկության արդյունքներով ԼՀԿ պատվիրակներն ընտրել են Արամ Սարգսյանին, Հանրապետություն կուսակցության պատվիրակները` Էդմոն Մարուքյանին, ՔՊ պատվիրակները` նույնպես Էդմոն Մարուքյանին։
Արդյունքում` «Ելք» դաշինքի ցուցակի առաջին եռյակը կգլխավորի էդմոն Մարուքյանը, ապա` Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։