Անդրեյ Մալախովի հերթական հետաքննությամբ զայրացած, Ելենա Վաենգան հայտարարություններ է տարածել Անդրեյ Մալախովի անձնական կյանքի վերաբերյալ: Օրերս նա նշել է, որ պատրաստվում է դատի տալ ամսագրին, որի գլխավոր խմբագիրը Անդրեյ Մալախովն է:
«StarHit» ամսագիրը, ի դեմս Անդրեյ Մալախովի, խախտում է իմ անձնական կյանքի իրավունքը: Հետաքրքիր է, իսկ եթե ես սկսեմ հետաքննել ու մերկացնել իր անձնական կյանքը: Միգուցե նա սիրեկաննե՞ր ունի, միգուցե կինը՝ ուղղակի ձևականությու՞ն է, միգուցե գտնե՞մ նրանց և տրամադրե՞մ լուսանկարները: Փողի հանդեպ ունեցած սերը կուրացրե՞լ է աչքերը: Այն, որ խիղճ չունի, դա արդեն հարց չէ: Տեսնում եմ, որ հերթական անգամ պետք է հանդիպենք դատարանում»,- Թվիթերի իր էջում գրել է Ելենան:
Վերջերս երգչուհին քննադատել էր Մալախովի «Пусть говорят!» թոք-շոուի թողարկումը՝ նվիրված Ժաննա Ֆրիսկեի հիվանդությանը:
Նրա կարծիքով, Մալախովը մարդկային ողբերգությունն օգտագործում է շոու ցուցադրելու համար: