▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ էն չի...«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Աբրահամյանները, որոնք վերջին շրջանում զբաղված են իրենց գույքն «օպտիմալացնելով», ակտիվները արտասահման տեղափոխելով, հրաժարվել են նոյեմբերի 5-ին Արտաշատում տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց: Բանն այն է, որ հայտնի «դինաստիան» հասկացել է` մի բան է ձիու վրա լինելը, մի այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»:

Արտաշատում Աբրահամյաններն օր օրի կորցնում են իրենց ազդեցությունը. արտաշատցիք տեսնում են` «ջրում չխեղդվող», «կրակում չայրվող» Արգամիչն «էլ էն չի»: Ասում են՝ նաեւ` սա է պատճառը, որ Աբրահամյանները չեն ցանկանում ռիսկի դիմել ու պայքարի դուրս գալ ՀՀԿ-ի եւ մարզի «ասողներ» Գրիգորյանների դեմ, որոնք խորհրդարանական ընտրություններում ապահովել են ամենաշատ ձայները ՀՀԿ-ի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին