▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էլ չեմ հայհոյելու, Նիկոլա'յ ջան, Վարդա'ն ջան, չեմ հայհոյելու». Որդեկորույս հայրը բորբոքվեց, բայց խոստացավ զսպել իրեն

pastinfo.am-ը գրում է. Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատական այսօրվա նիստում հարցաքննվել է վթարված ավտոմեքենաների ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը:

Փորձագետը նշել է, որ վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ հետազոտվել է ոստիկանության տուգանային հրապարակում:

Պատասխանելով Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին՝ նա մասնավորապես ասել է, որ ըստ փորձաքննության եզրակացության՝ վթարի պահին վառված են եղել «Նիվա»-ի և’ արգելակման, և’ հետընթացի լույսերը:

Նա նաև հաստատել է, որ «Նիվա»-ի վրա կողային հայելիներ չեն եղել:

Փորձագետի հարցաքննությունից հայտնի է դարձել, որ փորձաքննությունը չի անդրադարձել նաև «Նիվա» ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրվցած գազի բալոնի տեխնիկական անվտանգության հարցերին: Ռուբեն Բալոյանն էլ հայտարարություն արել` դատարանին առաջարկելով ընդհանրապես թույլ չտալ արծարծել գազի բալոնի հարցը: «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ գազի բալոնը ընդհանրապես երեխաների մահվան հետ ոչ մի կապ չունի, այս թեման անընդհատ բարձրացվում է լրագրողների համար»,- հայտարարել է տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Իր գործընկերոջ այս դիտարկմանը Նիկոլայ Բաղդասարյանը ժպիտով է արձագանքել, որը, սակայն, զայրացրել վթարի արդյունքում զոհված երեխաներից մեկի հորը` տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանին:

Նա դատարանին խնդրել է Նիկոլայ Բաղդասարյանին արգելել ժպտալ նիստի ընթացքում` հիշեցնելով, որ երկու երեխաների մահվան  գործ է քննվում: Իսկ ամբաստանյալի պաշտպանի՝ նման պահվածքը, իր համոզմամբ, իրեն հունից հանելու նպատակ է հետապնդում: «Էլ չեմ հայհոյելու, Նիկոլա'յ ջան, Վարդա'ն ջան, չեմ հայհոյելու: Երկու 16 տարեկան երեխա եմ կորցրել»,- ասել է տուժողը` հավելելով, որ իր համար դժվար է իրեն զսպելը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատական այսօրվա նիստում հարցաքննվեց վթարված ավտոմեքենաների ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը:
Փորձագետը նշեց, որ վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ հետազոտվել է ոստիկանության տուգանային հրապարակում:
Պատասխանելով Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցերին՝ նա մասնավորապես ասաց, որ ըստ փորձաքննության եզրակացության՝ վթարի պահին վառված են եղել «Նիվա»-ի և’ արգելակման, և’ հետընթացի լույսերը:
Նա նաև հաստատեց, որ «Նիվա»-ի վրա կողային հայելիներ չեն եղել:
Վարդան Պետրոսյանի պաշտպանը, սակայն, կարծիք հայտնեց, որ անկախ այդ հանգամանքից՝ փորձագետը պարտավոր էր պարզել հայելիների առկայության փաստը, քանի որ դա կարող էր վթարի պատճառ դառնալ:
«Եվ չեն պարզել, հետո ես կասեմ, թե ինչու»,- հայտարարեց պաշտպանը:
Փորձագետի հարցաքննությունից հայտնի դարձավ, որ փորձաքննությունը չի անդրադարձել նաև «Նիվա» ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրվցած գազի բալոնի տեխնիկական անվտանգության հարցերին: Եվ քանի որ գազի բալոնի հարցը դուրս է մնացել փորձաքննության տիրույթից, ապա դրա հետ կապված պաշտպանի բոլոր հարցերը դատարանը հանեց:
Ռուբեն Բալոյանն էլ հայտարարություն արեց` դատարանին առաջարկելով ընդհանրապես թույլ չտալ արծարծել գազի բալոնի հարցը:
«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ գազի բալոնը ընդհանրապես երեխաների մահվան հետ ոչ մի կապ չունի, այս թեման անընդհատ բարձրացվում է լրագրողների համար»,- հայտարարեց տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Իր գործընկերոջ այս դիտարկմանը Նիկոլայ Բաղդասարյանը ժպիտով արձագանքեց, որը, սակայն, զայրացրեց վթարի արդյունքում զոհված երեխաներից մեկի հորը` տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանին:
Նա դատարանին խնդրեց նիկոլայ Բաղդասարյանին արգելել ժպտալ նիաստի ընթացքում` հիշեցնելով, որ երկու երեխաների մահվան  գործ է քննվում: Իսկ ամբաստանյալի պաշտպանի՝ նման պահվածքը, իր համոզմամբ, իրեն հունից հանելու նպատակ է հետապնդում:
«Էլ չեմ հայհոյելու, Նիկոլա'յ ջան, Վարդա'ն ջան, չեմ հայհոյելու: Երկու 16 տարեկան երեխա եմ կորցրել»,- ասաց տուժողը` հավելելով, որ իր համար դժվար է իրեն զսպելը:
- See more at: http://pastinfo.am/hy/node/50653#sthash.QvoaWjuh.dpuf

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին