«Էլ բան ու գործ չունե՞ք... Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր էս մե՞կը»
Լրագրող Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր էս մեկը... «Լեռնցիների պարը» արձանախումբը տեղափոխվելու է Մերգելյանի այգի... Նայում եմ ավագանու նիստը՝ մի քանի տասնյակ լուրջ ձյաձյաներ՝ կաստում-շլվարով, իշխանական, ընդդիմադիր, անկապ... Գեթ մեկի մտքով չի անցնում հարցնել քաղաքապետին՝ ԻՆՉՈՒ... Իմաստը որն ա... «Դվինի» կողքով ամեն օր ավտոբուսներով կամ մեքենաներով երթեւեկելիս հազարավոր երեւանցիներ տեսնում էին այդ, իմ կարծիքով, շատ հաջողված արձանախումբը... Մերգելյանի նոր զբոսայգում ո՞վ պիտի տեսնի, բացի թաղի բնակիչներից... Եվ ակամայից ուզում ես հարցնել՝ էլ բան ու գործ չունե՞ք... Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր էս մե՞կը»: