Մոտենում է ամառը և արդեն թեժ քննարկվում է այն հարցը, թե ով որտեղ հանգստանա, ուր անցկացնի իր հանգիստը: Կոչով դիմում եմ ՀԱՅԵՐԻՆ: Եկեք այս տարի միահամուռ կերպով հրաժարվենք թուրքական հանգստավայրերից ու ծովափերից: Հարյուր տարի առաջ ՀԱՅԻ արյան ծովի հիմքի վրա ձեռք բերված ծովափերից ու հանգստյան վայրերից հեռու մնացեք, մի շենացրեք այդ երկիրը: Ուր ուզում եք գնացեք հանգստանալու, բայց ոչ միայն թուրքիա: Հարգենք ինքներս մեզ,մեր թափված արյունը: Հայե՛ր, մեր որդիներին սպանում են այդ երկրից եկող զինամթերքով ու զինուժով: Մնացածը ձեր խղճին ու պատվին եմ թողնում: