Կայացավ հաղորդավար, երգիչ Արայիկ Համբարձումյանի ՝<<Աստղածնունդի Արայիկի>> կանանց միամսյակին նվիրված <<Կխոսեմ >> խորագիրը կրող մենահամերգը:
Համերգի ընթացքում հնչեցին հեղինակային, ժողովրդական, էստրադային, և արտասահմանյան հիթեր:
Երգիչը հանդես եկավ նաև դուետներով՝ Արմիի և Սուսաննա Սաֆարյանի հետ, նրան ողջունեց Թինա Քեյը TK պարային համույթով, իսկ ազգագրական երգերի շարանն ու Հուշեր և MA համույթների պարերը առավել բարձրացրին հանդիսատեսի տրամադրությունը:
Կազմակերպիչներից Մայ Անուշավանյանը զրույցում ասաց.
<< Առաջին համագործակցությունը ստացվեց, կարծում եմ, որ դեռ կշարունակեն աշխատել Արայիկի հետ, քանզի շատ հետաքրքիր ու հաճելի գործընկեր է նա, գնահատում եմ նրա անկեղծությունը>>:
-Երբ արիտիստը հանդես է գալիս տարբեր ոճերում , կարողանում ես իրականացնել մտքերիդ բազմազանությունը, և չսահմանափակվել միօրինակությամբ, որի վառ ապացույցը այսօրվա մեր փոքրիկ հանդիսասրահի մեծ համերգն էր,- ավելացրեց կազմակերպիչներից Կարինե Գևորգյանը:
Համերգի ընթացքում հանդիսատեսը բացահայտեց , թե ինչու և ինչ էր ուզում խոսել Արայիկ Համբարձումյանը:
Երգիչը անկեղծորեն զրուցեց հավատարիմ լսարանի հետ՝<< Խոսեց>> իր լավ ու վատ ընկերների մասին, իսկ վերջում դատարկաձեռն չթողեց հյուրերին. նրանց նվիրեց իր նոր ձայնասկավառակը, որը հագեցած է երգչի հեղինակային ստեղծագործություններով:
Համերգն իրականացվել է ՎԵՀ հիմնադրամի, <<Ֆիլոմենա>> սրահի, Pr1nt տպագրատան համագործակցությամբ:
Համերգը համարում եմ կայացած, որի ապացույցը հանդիսատեսի ջերմ ծափերն էին, ովքեր չէին շտապում հեռանալ, կիսատ թողնելով երեկոն, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Եկել էի , որ խոսեմ <<Խոսեցի>>, -կիսվեց Արայիկ Համբարձումյանը:
Հեղինակ` Մ.Առուշանյան