▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել է ազատամարտիկներին կուսակցականացնելու ժամանակը

«Երդվյալ ազատամարտիկների միությունը» չի կարողանում համագումար անցկացնել։ Նրանց տարածք չեն հատկացրել։ Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամանակ նշել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով միության նախագահն է։
Ինձ հայտնի է այն մոտիվաիցիան, որը ընկած է այս միության ձևավորման հիմքում: Սա Երկրապահի «բարգավաճական» վարկածն է:
Ամեն բան եկավ ԵԿՄ ղեկավարության սխալ քաղաքականությունից. գեներալ Մանվելն ու Երկրապահի էլիտան «հանրապետականացան»՝ ռեսուրսակիր մյուս կուսակցություններին առիթ տալով կուսակցականացնել ազատամարտիկներին:
Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, այնուամենայնիվ Գևորգայանին պետք է թույլ տրվի՝ անցկացնել իր համագումարը:
Եթե մի տեղ հավաքվում են ազատամարտիկներ ու ծափահարում են Սերժ Սարգսյանին, մի այլ խումբ էլ իրավունք ունի ծափահարել Ծառուկյանին:
Երկու դեպքն էլ իմ սրտով չեն, բայց արտացոլում են մեր տխուր իրականությունը....

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին