▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում վաղուց է կանգնեցված Միկոյանի արձանը

Բաց նամակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Կուզենայի երկու խոսքով անդրադառնալ Միկոյանի արձանին, բայց ոչ թե Երևանում կանգնեցվել պատրատվող,այլ Մայր Աթոռի տարածքում վաղուց կանգնեցված: Երևանում կանգնեցվելիքի մասին շատ է խոսվել, բայց Էջմիածնում վաղուց կանգնեցվածի մասին լռում ենք:

Ակնհայտ է,որ Հայ Առաքելական եկեղեցին, միջնադարից մինչև հիմա, մեծ ազդեցություն ունի հայկական հասարակական-քաղաքական և բնականաբար կրոնական զարգացումների վրա: Մի կողմ թողնեմ իմ անձնական կարծիքը Միկոյանի մասին: Նախ համառոտ:

Խորհրդային իշխանության տարիներին Էջմիածնի քաղաքային այգում կանգնեցվել է Միկոյանի արձանը, իսկ այժմ այգին պատկանում է Մայր Աթոռին: Այգու տարածքում այժմ կանգնեցված է նաև Վազգեն Վեհափառի արձանը: Կուզենայի իմանալ Մայր Աթոռի կարծիքը նույն տարածքում Վազգեն Վեհափառի և Միկոյանի արձանները կանգնեցված լինելու նպատակահարմարության մասին:

Վաղուց ԽՍՀՄ-ը չկա, իսկ եկեղեցու տարածքում կա Միկոյանի արձանը: Խնդրում եմ Մայր Աթոռին կարծիք արտահայտել, կամ քննարկում նախաձեռնել Միկոյանի՝ Հայ ժողովրդի համար արածների մասին: Եկեղեցու կարծիքը Միկոյանի արձանը պահել կամ ապամոնտաժելու վերաբերյալ հեղինակավոր կլինի բազմահազար հայերի համար և ծանր կշիռ կունենա նրա արձանի Երևանում տեղադրելու շուրջ բանավեճում:

Հ.Գ.Երևանում պլանավորված կանգնեցվելիքի մասին անդրադարձա ամեն դեպքում. չստացվեց անտեսել, որովհետև այդ արտահայտված եկեղեցական կարծիքը անպայման կունենա ազդեցություն:

 

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին