▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում տեղի կունենա բողոքի ցույց՝ Գարեգին Բ-ի գահընկեցության պահանջով

Տեր Սահակ քահանա Գալստյանը սոցցանցի իր էջում գրել է․

«14.09.24-ին, ժամը 14:00-ին Էջմիածնում Կոմիտասի հրապարակում տեղի կունենա Գարեգին Բ-ի գահից գահընկեց անելու պահանջով հանրահավաք»:

Բողոքի ակցիան նախաձեռնել է հենց ինքը՝ Տեր Սահակը։

***

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունները եկեղեցու դեմ նոր սադրանք են կազմակերպում, որի կազմակերպիչն իշխանական հայացքներով աչքի ընկած հոգևորական Տեր Սահակ քահանա Գալստյանն է։ Մտադիր են սեպտեմբերի 14-ին Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք: Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում պատկանում է իշխանություններին, քանի որ սեպտեմբերին նախ Սրբազան շարժումն է հայտարարել ակտիվացման մասին, իսկ քաղաքական իշխանությունների կարծիքով՝ Բագրատ Սրբազանի գործողությունները համակարգում է Ամենայն հայոց վեհափառը։ Եվ երկրորդ․ եկեղեցու վերաօծման հանդիսավոր միջոցառումն է նախատեսված, ու հնարավոր է բողոքի այս ակցիաներով փորձեն եկեղեցու դեմ տրամադրություններ գեներացնել, որ լեգիտիմացնեն նաև այդ արարողությանն իրենց չմասնակցելը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին