▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթը` մայիսի 8-12-ը

 

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը սույն թվականի մայիսի 8-12-ը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան  պատանի կոմպոզիտորների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 9-15 տարեկան պատանի ստեղծագործողները՝ ներկայացնելով 1 դաշնամուրային ստեղծագործություն:
Մայիսի 8-ին կկայանա I ենթախմբի մրցույթը: 9-12 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:
Մայիսի 8-ին կկայանա II ենթախմբի մրցույթը: 13-15 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն:
Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:
Մինչ մայիսի 12-ը չեն հրապարակվելու հաղթողների անունները:
Մրցութային օրերին մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում , թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտի օրինակը, լրացնել այն, ապա ուղարկել info@composers.am էլեկտրոնային հասցեին:
Մինչ մրցութային օրերի մեկնարկը, մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ հեռախոսով /եթե մասնակցի կողմից նշված են կոնտակտային երկու տվյալները / ոչ ուշ, քան մինչև մայսի 4-ը:
Հայտի հետ պետք է անպայման կցել նոտաներ /կամ թվայնացված, կամ ընթերնելի ձեռագրով/, ծննդյան վկայականի/անձնագրի/ պատճեն և 1 որակյալ լուսանկար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ  նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով:
Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանա Կոմպոզիտորների Միության դահլիճում
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /010/ 525 774 , /099/ 525 774 հեռախոսահամարներով ամեն աշխատանքային օր ժամը 11:00-ից 17:00, կամ այցելել Կոմպոզիտորների Միություն /Դեմիրճյան 25, 2-րդ հարկ/:

Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը սույն թվականի մայիսի 8-12-ը կազմակերպում է Էդվարդ Միրզոյանի անվան  պատանի կոմպոզիտորների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 9-15 տարեկան պատանի ստեղծագործողները՝ ներկայացնելով 1 դաշնամուրային ստեղծագործություն:
Մայիսի 8-ին կկայանա I ենթախմբի մրցույթը: 9-12 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 5 րոպեն:Մայիսի 8-ին կկայանա II ենթախմբի մրցույթը: 13-15 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն:Մայիսի 12-ին կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները:
Մինչ մայիսի 12-ը չեն հրապարակվելու հաղթողների անունները:
Մրցութային օրերին մասնակիցները իրենք պետք է կատարեն իրենց կողմից գրված ստեղծագործությունները: Հնարավոր բացառությունների դեպքում մրցույթի հանձնաժողովը կքննարկի և կկայացնի որոշում , թույլատրել փոխարինել մասնակցին, թե՝ ոչ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դիմում-հայտի օրինակը, լրացնել այն, ապա ուղարկել info@composers.am էլեկտրոնային հասցեին:
Մինչ մրցութային օրերի մեկնարկը, մրցույթի հանձնաժողովի կողմից կհայտարարվի փակ քննարկում, կդիտարկվեն բոլոր հայտերը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն նախնական փուլը, կտեղեկացվեն մրցութային փուլին մասնակցելու մասին ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ հեռախոսով /եթե մասնակցի կողմից նշված են կոնտակտային երկու տվյալները/ ոչ ուշ, քան մինչև մայսի 4-ը:
Հայտի հետ պետք է անպայման կցել նոտաներ /կամ թվայնացված, կամ ընթերնելի ձեռագրով/, ծննդյան վկայականի/անձնագրի/ պատճեն և 1 որակյալ լուսանկար:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:
Մրցույթին մասնակցել ցանկացողները ամենևին էլ պարտադիր չէ, որ սովորեն երաժշտական դպրոցներում, կամ հաճախեն կոմպոզիցիայի դասարան, ուստի և հենց այս պատճառով էլ հայտերում պետք չէ  նշել երաժշտական կամ արվեստի դպրոցների անունները:
Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով:
Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանա Կոմպոզիտորների Միության դահլիճում
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /010/ 525 774 , /099/ 525 774 հեռախոսահամարներով ամեն աշխատանքային օր ժամը 11:00-ից 17:00, կամ այցելել Կոմպոզիտորների Միություն /Դեմիրճյան 25, 2-րդ հարկ/:

Asekose.am-ը Էդվարդ Միրզոյանի անվան  պատանի կոմպոզիտորների մրցույթի ինֆորմացիոն հովանավորներից է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին