Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դվինի» Արտակը մտադիր է իր հյուրանոցում խաղատուն բացել. գործարք` ընդդեմ Ծառուկյանի՞
«Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանը, որ ժամանակին բեռնատարներով փողոց էր փակում, շարժում էր սկսել ու քիչ էր մնում դառնար թունդ ընդդիմադիր և հեղափոխություն աներ, այսօր վերջնական անջատել է քաղաքական ռեժիմն ու բիզնեսի մեջ` հանուն դրա ջերմացնելով իր հարաբերությունները իշխանությունների հետ:
«Դվինում» խաղատուն բացելու մտադրությունն ու քննարկումները դեռ ամիսներ առաջ կային, այն ժամանակ անգամ խոսվում էր «Վիվառոյի» տերերի կողմից «Դվինը» գնելու մասին, սակայն այդ գործարքը այդպես էլ տեղի չունեցավ:
Փոխարենը միս ու արյուն են ստանում հյուրանոցի ներսում խաղատուն բացելու վերաբերյալ քննարկումները: Օրերս Արտակ Թովմասյանն օտարերկրյա ներդրողների հետ հանդիպել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, իշխող խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի հետ, որի վերաբերյալ նաև հաղորդագրություն էր տարածվել, ըստ որի`
«Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովում հյուրընկալել են «Seven Visions Resort & Places, The Dvin»-ի տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանին և ժամանցային ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող «Global Tribe Gaming» ընկերության Գլխավոր գործառնական տնօրեն և ընկերության տնօրենների խորհրդի անդամ Շոն Սմիկլին, Գլխավոր ֆինանսական տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ռայան Քրոուին և ընկերության խաղերի զարգացման տնօրեն Ջես Չավեսին։ Ըստ հաղորդագրության`
«Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցել են Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու քննարկել մեր երկրում այս ընկերության կողմից գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները»:
Խոսքը, բնականաբար, խաղատուն բացելու մասին է, որի համար պետք է 40 մլրդ դրամի ներդրում կատարել, որ Երևանի կենտրոնում կամ Երևանին մոտ տարածքում խաղատնային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանան: Այս պահին այդպիսի լիցենզիա ունի միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը, որի նկատմամբ հարկային ճնշումներն, ի դեպ, այս իշխանությունները որպես մահակ են օգտագործում քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ակտիվացող Գագիկ Ծառուկյանի գլխին:
Դիտեք նաև՝


