▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դռան դեմն ընկնում են, ընկած մտնում են ուղիղ եթեր»․ Փաշինյան

«Եթե պետությունը մի քանի միլիոն ներդրում է կատարում և, օրինակ, ճանապարհ է կառուցում, ապա քաղաքացին էլ պետք է ներդրում անի ու իր տան ցանկապատը ներկի»,-կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելով նորակառույց օբյեկտների սպասարկման և պահպանման հարցը։
«Ձմռանը մարդը դուրս ա գալիս, իրա դռան առաջ սայթքում ընկնում ա, դեռ բժշկի չդիմած, պառկած տեղից ուղիղ եթեր ա մտնում՝ մեղադրելով կառավարությանը։ Եղբա՛յր, քո տան դիմաց դու պետք է մաքրես»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, ազգային միասնությունն այն է, երբ ամեն ոք իր աշխատանքն է կատարում։

***

«Առաջիկայում կներդնենք նաև դպրոցի ինտերիերի ձևավորման որոշակի ստանդարներ։ Վերջերս նախարարին էի պատմում, թե ինչ վիզուալ տպավորություն եմ ստացել դպրոցներից․ շատ լուրջ խնդիրներ կան»,-կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բոլոր պրոբլեմները՝ հին, նոր և այլն, տանում, կախում ենք երեխեքի վզից։ Երեխեքին պետք է թողնենք, որ ձևավորվեն, չպետք է նրանց մտցնել սև արկղերի մեջ։ Շատ կարևոր եմ համարում, որ դպրոցը լինի գունեղ, դա բնակավայրի համար էլ է կարևոր։ Մեր նորակառույց շենքերը սկզբից գունեղ են լինում, բայց ժամանակի ընթացքում գույնից զրկվում են, դա պետք է թարմացվի, օրինակ, դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ»,-ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով դպրոցների նորակառույց շենքերի սպասարկման և պահմանման խնդրին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը արձագանքելով՝ ասաց, որ դպրոցի միջավայրը բովանդակության շարունակությունն և այն պետք է համապատասխանի ներդրված չափարոշիչներին, լինի «ճկուն»։

***

«Մենք ուզում են, որ պատմամշակութային հուշարձանները մարդկանց համար հնարավորինս գրավիչ լինեն և մարդկանց մեծ հոսքեր ապահովենք դեպի այդ հուշարձաններ։ Այսօր առավոտ քննարկման ընթացքում մի հարց ծագեց, բա էս դեպքում ինչի՞ ենք անունը դնում «արգելոց»։ Համ մարդկանց ասում ենք եկե՛ք, համ էլ ասում ենք՝ արգելոցա, տեսեք հա՜, ինչն ենք արգելում»,-կառավարության նիստին պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Այս լեզվամտածողության շերտերին պետք է շատ ուշադրություն դարձնենք։ Հանձնարարական եմ տվել, որ լեզվի տեսչության հետ աշխտանք և «արգելոց» բառը փոխարինենք ուրիշ բառով։ Եթե, օրինակ, մի տեղի անունը զբոսայգի է՝ դա նշանակում է մարդիկ կացինները ուսերին գալիս ծառերը կտրում տանո՞ւմ են, ի դեպ ամենաշատ ծառերը կտրվում են հենց արգելոցներում։ Այն, ինչ մարդկանց համար է, չի կարող լինի արգելոց»,-հավելեց Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին