▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրամի գահավիժումն անխուսափելի է

Հայասատնի բնակչությունը իր կոմունալ ծախսերը վճարում է դրամով, իսկ ինչպես հայտնի է, գազը, էլեկտրոէներիգիան և հեռախոսը Հայաստանում պատկանում են Ռուսաստանի համապատասխան կազմակերպություններին ու Ռուսաստանում դրամը այդքան էլ <պոպույլար> չէ: Դրա համար էլ ռուսական կազմակերպությունները պետք է այդ դրամը կոնվերտացիա անեն դոլարի և տեղափոխեն Ռուսաստան: Այդ իսկ պատճառով ամեն օր մի քանի միլիոն դոլար է դուրս գալիս Հայաստանից դեպի Ռուսաստան: Այս գործընթացը միշտ էլ եղել է, սակայն կապված Ռուսաստանում արտագնա աշխատողների իրենց հարազատներին ուղարկվող գումարի հետ, ինչ-որ կերպ հնարավոր եղել է պահպանել դոլարային բալանսը, երբ երկրից դուրս եկող ու մտնող դոլարների քանակը նույնն էր, իսկ այժմ, երբ դոլարը Հայաստանից <հեռանում> է ու դրա փոխարեն որևէ գումար չի մտնում և Ռուսաստանում ռուբլին էլ օր-օրի արժեզրկվում, դրամի գահավիժումն անխուսափելի է: Պարզապես սարսափելի է պատկերացնել մեր թոշակառուների ու սոցիալապես անապահով խավերի վիճակը, այս սցենարի դեպքում ու կարելի է ասել, որ ազգի 90 %-ն է հայտնվելու սոցիալապես անապահով վիճակում: Ու ամենասարսափելին էլ այն է, որ մեր իշխանությունները որևէ կերպ չեն արձագանում սրան ու կանխարգելիչ որևէ միջոցառում ձեռնարկում, այլ փորձում են նույնիսկ այս պարագայում հարստանալ սեփական ժողովրդի սնանկացման հաշվին...

Առաքել Սեմիրջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին