«Դպրոցի տնօրենը, ով փորձում էր կոծկել դասադուլի թեման, Հայկազ Բաղմանյանի կինն է»
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա և մի թոթոլ պաշտոնանկություն, որ եփվեց երեկ․․․ինչ արած։
Այսօր նամակ եմ ստացել` անհայտ անունից․ ինձ հորդորում են զերծ մնալ Երևանի թիվ 76 դպրոցում դասադուլի շուրջ նոր աղմուկից ու չմիջամտել դպրոցի ներքին գզվրտոցներին պարզաբանումներ չփնտրել։ Պարզվում է տնօրեն Նարինե Ադամյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի կինն է, 2010-ից է պաշտոնավարում
Սույն տիկինը երեկ հոգիս կերավ իր կապրիզներով և ճնշման ապարատով շանտաժ անելով փորձում էր կոծկել նորից իր ղեկավարած դպրոցում դասադուլի թեման ու դրա դրդապատճառները 2 տարի ձգձգվող ներքին խնդիրներին ստիպված եղա լուծում փնտրել գործընկերներիս օգնությամբ, կեցցեք բոլորդ։
Ինձ ոչ մի կերպ պարզաբանում չտվող տնօրենին պատժեցին մեր գործիքով։ Հարկադրված ուղիղ եթերով բարձրաձայնել եմ ու վերադասի ուշադրությունը հրավիրել այս դպրոցի ներսում կատարվողին, մինչդեռ ավելի վաղ 30 ծնողների դիմում բողոքներով դիմել էին ուր ասես, իսկ ծնողների ահազնագերի վրա ԿԳՄՍ թքած ուներ, այդ թվում Քաղաքապետարանը։
Նրանք պարտավոր էին ընթացք տալ ու հարցին լուծում գտնել, բայց թողել էին գեներալի կնոջ հույսին, ու ստացվեց այն ինչ եղավ։ Վաղը ժամը 15:00-ին ընդգրկուն կազմով ժողով է հրավիրված, օրակարգում ըստ իմ աղբյուրի գեներալի տիկնոջ պաշտոնանկության հարցն է ու խոչընդոտ դարձած երեխայի հետագա ուսուցման։ Վաղը Ժաննան մի ձեռքով 2 ձմերուկ կբռնի։ Բարի ժամանց»։