armnewstv.am-ը գրում է. Գերմաներենի ուսուցչուհու նամակը Կրթության և գիտության նախարարին Սևան քաղաքի միակ ավագ դպրոցը միանգամից հայտնի դարձրեց: Նախարար Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հաստատեց: Ուսուցչուհու բաց նամակից հետո դպրոցը լրատվամիջոցների խոշորացույցի տակ է:
Մինչև տնօրենի սենյակ հասնելը, փոխտնօրեն Լիլյա Սողոմոնյանը ակնարկեց. նամակի պատճառը տնօրենի դիտողությունն է եղել: էրոտիկ բնույթի նյութեր է ցույց տվել դասարանում: Աշակերտները վիրավորվել են ուսուցչուհու դասը վարելու մեթոդից և նամակով դիմել տնօրենին: Լիանա Մկրտչյանը որոշել է մասնակցել դասին և տեսնել, թե ինչ էրոտիկ վիդեոյի մասին է խոսքը:
Տեսանյութը նայել է, չի հավանել ու դադարեցրել է: Չի հասկանում, թե ինչո՞ւ են դրանից պատմություն սարքել: Կասկածում է, որ տնօրենն է նրանց իր դեմ լարել: Պատճառը` տեսածն ու լսածն է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում