Երևանի Թբիլիսյան խճուղուց մեկնարկել է «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած բողոքի ավտոերթը` հետևյալ պահանջներով.
1. վերացնել կարմիր գծերը,
2. 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները
3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ ոստիկաններն ահաբեկում են քաղաքային տաքսի ծառայության վարորդներին, որպեսզի չմասնակցեն բողոքի երթին: