▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս ենք գալիս չեղած դաշինքից.Արամ Սարգսյանը՝ Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը պատրաստվում է դուրս գալ Օհանյան-Օսկանյան դաշինքից: Քիչ առաջ տեղեկությունը հաստատեց Արամ  Սարգսյանը նշելով.

«Երեկ խորհրդի նիստ ենք հրավիրել և քննարկել ենք մեր դաշինքային ձևաչափի մասին հարցը: Մենք հստակ ներկայացրել էինք այն սկզբունքները, որոնք մեզ համար կարևոր էին.համակարգի ապամոնտաժում, տնտեսական զարգացում, Արցախի հիմնահարց...Փորձում էինք համագործակցել, սակայն խախտվեցին մի շարք սկզբունքներ: Առաջին հերթին պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է որոշումներ ընդունեին: Սա չեղավ: Չքննարկվեց նաև այն, թե ո՞ր ծրագրով ենք առաջնորդվելու ու ի՞նչ ենք ուզում անել երկրում: Հետևաբար, մենք դուրս ենք գալիս չեղած դաշինքից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին