▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք քնած Պուտին տեսե՞լ եք, կամ էլ խմած-քնած Մակրոն». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՏԵՍՆԵՍ Ո՞Վ ԿԲԱՑԱՏՐԻ
Տեսնես ո՞ր պետական գերատեսչությունը հոդաբաշխ բացատրություններ կտա տարբեր երկրներում մեր հանրապետության առաջին դեմքի (՞) հեծանիվ քշելու, իր և կնոջ հրապարակած` ակնարկներով ու մեսիջներով լուսանկարների և դրանցում ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ վտանգ չտեսնելու կապակցությամբ: Կա՞ արդյոք նման պետական գերատեսչություն, որտեղ կասեն, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է, կիրառելի է ու դա բոլոր առումներով օկ ա:
Ես ասում եմ, որ դա նորմալ չի, բացարձակապես նորմալ չի, քանի որ տարրական անվտանգությունը ենթադրում է այս կամ այն երկրի ղեկավարի մասնավոր կյանքի որոշ ու կարևոր դրվագների գաղտնիացում, նամանավանդ, երբ երկիրդ գտնվում է պատերազմական իրավիճակում: Դուք քնած Պուտին տեսե՞լ եք, կամ էլ խմած քնած Մակրոն: Վեց տարի ապրում ենք օբյեկտի վերածած մի անձի խեղկատակությունները տեսնելու և լսելու ռեժիմով, բայց մեր պետական համակարգը, ասում են, գործում է, նույնիսկ ռազմարդյունաբերական համալիրն արդեն ղեկավար ունի: Գիտությունների ակադեմիան էլ մոռացել է, որ երեք տարի առաջ պահանջում էր հեծանիվ քշողի հրաժարականը, բայց հետո համակերպվեցին: Փախստականի ճամբար համարված ԵՊՀ-ականներ, լա՞վ եք:
Մոռանալը մեզանում համարվում է առողջարար, նույնիսկ անհրաժեշտ: Ի՞նչ պետք է հիշել Ծիծեռնակաբերդի, Եռաբլուրի, Արցախի մասին: Կեր, խմի, քեֆ արա: Մարդամեկն ու իր թիմը հենց սա են քարոզում, ձեռքի հետ էլ եվրոքվեներով փորձում են մի ամբողջ ազգի ապուշացման մակարդակը կրկին չափել ու ախտորոշել:
Կարճ ասած, փնտրվում է սկզբունքային, պատվախնդիր ու արժանապատվության զգացում ունեցողների կրիտիկական մեծամասնություն:
Ճկուն բարոյականությամբ ապրող ու իրենցից գոհ մտավորականությանը խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ: Բոլորիդ զինանշանի վրա հերալդիկ մի կենդանի կարող եք դաջել ու դա ջայլամն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին