▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք, իրոք, արժանի եք այս վիճակին

Այսօր  Սոս  Գիմիշյանը, որը երբեք առանց պատճառի ու հրահանգի չի խոսում, հանկարծ որոշել է խոսել ու միանգամից հարցազորւց տալ, բայց ոչ թե օրինակ «Պարտադիր կուտակայինի», կամ գազի  պայմանագրի  մասին,  այլ  ի  պաշտպանություն  վարչապետի..

Ավելի կոնկրետ, Սոս Գիմիշյանը ասում է, որ վարչապետին փոխելիս ինչը պետք է փոխվի, թող մարդը մնա աշխատի էլի, ով էլ գա, նույնն է անելու. Ու ընդհանրապես վարչապետը ոչնչում մեղավոր չի, «Պարտադիր կուտակայինում»  էլ մեղավոր չի, գների անընդհատ թանկացման մեջ էլ մեղավոր չի, սպասված 7-ի փոխարեն 4% տնտեսական աճում էլ մեղավոր չի, ու ընդհանարպես մի անմեղ մարդ, որն ուղղակի ճիշտ պահին ճիշտ տեղում չի հայտնվել ու հիմա տառապում է համակարգի ձեռքը, բայց էդքան թասիբ էլ չունի, որ հրաժարական տա ու ազատվի նույն համակարգից.. հանուն ազգի ու ժողովրդի մնում է համակարգի ձեռքին և տառապում:

Սոսգիմիշյանների նմաննների համար միայն կարելի է ասել, որ դուք իրոք արժանի եք այս վիճակին, ու սա դեռ ձեզ քիչ է.. մաղթում եմ ձեզ լիքը նման տիգրանսարգսյաններ, որոնք «ոչնչում մեղավոր չեն», բայց որոնց ձեռքին մի օր դուք էլ կարտագաղթեք, նախօրոք փոշմանելով և այրելով ձեր բոլոր հարցազրույցները.. բայց դա արդեն չի փրկի ձեզ, քանի որ ձեր դեմքը վաղուց ցույց եք տվել:

Արտակ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին